Լիբանանի վարչապետը չի տեսնում ելք ճգնաժամից առանց արաբական երկրների աջակցության
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կիրակի հայտարարել է, որ իր երկիրն անհնար է փրկել ծագած ճգնաժամից առանց արաբական երկրների եւ միջազգային հանրության աջակցության, հաղորդում է Reuters-ը:
Պարսից ծոցի երկրներն արդեն վաղուց ուղղում են միջոցներ աջակցելու Լիբանանի փխրուն տնտեսությունը, սակայն նրանց անհանգստացնում է երկրում «Հեզբոլլահ» կուսակցության ազդեցությունը:
«Ճգնաժամից ելք չի լինի… առանց մեր արաբական երկրների հետ խորքային հաշտեցման եւ առանց երկրները՝ որպես Ծոցի երկրների վրա հարձակման եւ նրանց շահերի նկատմամբ սպառնալիքների կետ դիտարկելու ընկալումների դարարեցման»,-հայտարարել է երկրի վարչապետը:
Դեկտեմբերին ՄԱԿ-ի միջազգային դատարանը մեղադրել էր «Հեզբոլլահ»-ի անդամներին Ռաֆիկ Հարիրիի սպանության նպատակով դավադրության մեջ: «Հեզբոլլահը» հերքում է իր մասնակցությունը երկրի նախկին վարչապետը վրա հարձակման գործում:
Ուրբաթ երկրի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո Հարիրին հայտարարել է, որ կառավարությունը ձեւավորման արդյունքում որեւէ առաջընթաց չի գրանցվել:
Միշել Աունը «Հեզբոլլահ»-ի դաշնակից է, որին ԱՄՆ-ը ներառել է ահաբեկչական խմբավորումների ցանկում: