Քարդի Բին հայտարարել է, որ փետրվարի 14-ին կանանց նվերները պետք է կրկնակի ավելի թանկ լինեն, քան տղամարդկանցը
Cardi B-ն իր հետեւորդներին հայտարարել է, որ տղամարդիկ «նույնպես արժանի են նվերների» այս տոնին, սակայն նրանց գինը պետք է կրկնակի ավելի էժան լինի, քան կանանց նվերները: Ընդ որում, 28-ամյա ռեփ կատարողը ներկայացնում է կոնկրետ օրինակներ եւ թվեր, թե ինչպես կարելի է հաշվել իր հեղինակային բանաձեւով:
«Սուրբ Վալենտինի օրը տղամարդիկ նույնպես արժանի են նվերներին, բայց այն պետք է ավելի էժան լինի, քան այն, ինչ նրանք պատրաստել են կանանց համար։ Այդ պատճառով, եթե նա ձեզ ծաղիկներ նվիրի, նրան խոտ նվիրեք»։
«Իմ նախորդ թվիթը զայրացրել է շատ տղամարդկանց, որոնք գրել են. «Դու քո տղամարդուն Lamborghini ես նվիրել»։ Հիշեցնեմ, որ նա իմ մատնեմատին 550 հազար դոլար արժողությամբ մատանի էր դրել, իսկ մյուս ձեռքիս 400 հազար դոլար արժողությամբ մատանի, Birkin պայուսակ եւ Rolls Royce։ Այնպես որ, ըստ նվերների, մենք հավասար ենք։ Իսկ եթե ձեզ դուր չի եկել «ծաղիկներ-խոտ» համեմատությունը, եկեք բերեմ մի օրինակ, որը հարմար կլինի բոլորին։ Եթե դուք նրա համար գնել եք $1000-անոց Christian Louboutin-ի կոշիկ, նա պետք է գնել ձեզ նվիրի PlayStation 5, որն արժե $ 550։ Այդպես անկեղծ կլինի։ Իսկ, եթե դու կարծում ես, որ քեզ համար նախատեսված նվերն ավելի թակ պետք է լինի, քան քո գնածը, ապա դու պարզապես հիմար ես», - Twitter-ում գրել է նա։