ԱՄՆ զինվորականները վարժանքների համար ուկրաինական տանկեր են ստացել
Ուկրաինան իր T-84 հիմնական մարտական տանկը տրամադրել է ԱՄՆ-ին՝ փորձարկումների կամ վարժանքների համար, գրում է National Interest-ը:
Նշվում է, որ ավելի վաղ T-84-ը նկատել են Արիզոնա նահանգի Յումա պոլիգոնում:
«Սովորաբար, արտասահմանյան արտադրության ռազմական տրանսպորտային միջոցները Յումա պոլիգոնում հայտնվում են ամերիկացի զինվորների վարժանքների համար»,- ասվում է հրապարակման մեջ:
Սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ-ում նկատվում է ուկրաինական T-80 մոդիֆիկացիան: Հաղորդման համաձայն, 2003թ.-ին ԱՄՆ-ի բանակը ուկրաինական չորս տանկ է ձեռք բերել՝ Աբերդինի պոլիգոնում փորձարկումների համար: