96 տարեկան. ամենածեր մարմնավաճառը, ով անգամ ամուսնությունից հետո չի թողել իր աշխատանքը
Միլի Քուփեր անունով կինը կրում է «ամենածեր մարմնավաճառը» տիտղոսը: Նա գրանցված է նաև «Գինեսի ռեկորդների» գրքում: Իր գործունեությունը նա սկսել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ 27 տարեկան էր: Նա սիրահարվում է Ամերիկայից մի զինվորականի և թողնում իր հայրենի քաղաքը Լոնդոնը և գնում իր սիրելիի մոտ: Նրա սիրելին, սակայն չի վերադառնում պատերազմից:
Սովից չմեռնելու համար նա սկսում է պարել, իսկ շուտով նաև սկսում աշխատել որպես մարմնավաճառ:Մեծ գումարների շնորհիվ նա ոչնչից վերածվում է հարգված և բարձրաշխարհիկ տիկնոջ: Միլին ամուսնանում է 1955 թվականին, սակայն որոշում է չթողնել իր աշխատանքը:Նա մինչև այժմ շարունակում է իր գործունեությունը: Նրա խոսքով' նա քնել է հազարավորների հետ: Ներկա պահին նա 96 տարեկան է: