«Թող էլ երբեք չանցնենք նման ցավի միջով, թող բոլորի ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի»․ Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի լուսանկարը
Հայտնի երգչուհի Սիրուշոն նոր ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ է։
Իր Instagram-ում հրապարակված սեւ-սպիտակ հուզիչ կադրում ամուսիններն ամուր գրկված են։ Հրապարակմանը կից Սիրուշոն գրել է․
«Մենք միասին շատ դժվարություններով ենք անցել...ու փաստորեն պատերազմ էլ պիտի անցնեինք...այն, ինչ ապրեցի այդ օրերին, չեմ կարող ոչ մի բառով նկարագրել... Այս տարի սիրո տոնը թող ուղղված լինի նրանց, ովքեր կորցրին, ովքեր դեռ սպասում են, ովքեր վերադարձան... թող էլ երբեք չանցնենք նման ցավի միջով, թող բոլորի ընտանիքներում սեր ու խաղաղություն լինի։ 11:11:20»։