Բայդենը Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով քաղաքական գործչի հայտարարությանը:
Նրա խոսքով, փոփոխությունները ենթադրում են հարձակողական զենքի վաճառքի, ինչպես նաև մեծ տարողությամբ խանութների արգելքի ներդրում:
Բացի այդ, նախատեսվում է, որ զենքի փողոցային արտադրողներն ու վաճառողները կզրկվեն նման գործողություններ կատարելու անձեռնմխելիությունից:
«Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում զնեք կրելու մասին օրենքների ողջամտության վրա հիմնված բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև պահանջել նախկին գնորդի ստուգում՝ զենքի ցանկացած տիպի վաճառքի դեպքում»,- շեշտել է Բայդենը:
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել նման առաջարկով, բայց նախաձեռնությունը Կոնգրեսի կողմից աջակցություն չէր ստացել: Ընդ որում, ամերիկյան սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների զենք կրելու իրավունքը, սակայն առք ու վաճառքի կանոնները տարբերվում են երկրի տարբեր նահանգներում: