Բրունո Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում շարունակում է տպավորիչ ցուցանիշներ գրանցել
Բրունո Ֆերնանդեշը ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում (1-1) դարձավ գոլի հեղինակ։
2020 թվականի փետրվարին Անգլիայի Պրեմիեր լիգայում իր նորամուտից հետո Ֆերնանդեշը ներգրավված է եղել ՄՅՈՒ-ի 38 գոլերում (22 գոլ և 16 գոլային փոխանցում)։
Opta-ի փոխանցմամբ՝ Ֆերնանդեշի նորամուտից հետո եվրոպական թոփ-5 լիգաներում միայն երկու ֆուտբոլիստ են նրանից ավելի արդյունավետ եղել գոլ+փոխանցում համակարգով։ Այդ խաղացողներն են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (երկուսն էլ 44 միավոր)։
Ֆերնանդեշը 2020 թվականի հունվարին է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։