Ռոման ու Ինտերը կպայքարեն Ուդինեզեի դարպասապահի համար
«Ուդինեզեի» դարպասապահ Խուան Մուսոն կարող է տեղափոխվել իտալական այլ թիմ։ 26-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են «Ռոման» ու «Ինտերը»։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Transfermarkt-ը Մուսոյին գնահատում է 20 մլն եվրո, բայց «Ուդինեզեն» ուզում է իր հիմնական դարպասապահի համար ստանալ ոչ պակաս, քան 30 մլն եվրո։ «Ռոման» հույս ունի նվազեցնել այդ գումարի չափը՝ գործարքում ներառելով իր կիսապաշտպաններից Կառլեսին կամ Ամադու Դիավարային։
Հիշեցնենք, որ Հռոմ տեղափոխությունից առաջ 2018 թվականին Մուսոն հանդես է եկել արգենտինական «Ռասինգում»։