Վլադիմիր Պուտինը չի բացառել Ռուսաստանում ինտերնետային հսկաների գործունեության սահմանափակումը
Ռուսաստանն արհեստականորեն չի սահմանափակի երկրում ինտերնետային հսկաների աշխատանքը՝ ստեղծելով խնդիրներ ռուս օգտատերերի համար, սակայն թշնամական գործողությունների դեպքում ստիպված կլինի արձագանքել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք ոչինչ չենք սահմանափակի, քանի դեռ մերը չունենք: Եւ կսահմանափակենք՝ ելնելով միայն ին-որ կոնկրետ իրավիճակներից»,-ասել է Պուտինը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին:
ՌԴ նախագահի կարծիքով՝ ինտերնետային ընկերությունները կսկսեն այլ վարքագիծ դրսեւորել, երբ կտեսնեն, որ նրանց այլընտրանք կա:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կան գործիքներ՝ օրինակ բերելով Յանդեքսն ու Սբերբանկը՝ նշելով, որ լավ հեռանկարներ ունեն:
Նախագահն ասել է. «Մենք կզբաղվենք դրանով: Սակայն մենք չենք անի ոչինչ, որը կստեղծի խնդիրներ մեր քաղաքացիների եւ օգտատերերի համար: Սակայն հարձակումներն, իհարկե, մենք անպատասխան չենք թողնի: Հուսով եմ, որ նրանք նույնպես դա կհասկանան, երբ սկսեն կորցնել շուկայում մենաշնորհը»: