Վուդը և Ռեդքլիֆը նկարահանվել են Empire շապիկի համար՝ «Մատանիների տիրակալի» ու «Հարի Փոթերի» 20-ամյակի առթիվ
Բրիտանական Empire ամսագիրը, «Մատանիների տիրակալը» եւ «Հարի Փոթերը» 20-ամյակի առթիվ, էլայջա Վուդի եւ Դենիել Ռեդքլիֆի համատեղ լուսանկարը տեղադրել է շապիկին:
«20 տարի կախարդանք։ Մեծ էքսքլյուզիվում Էլայջա Վուդը եւ Դենիել Ռեդքլիֆն առաջին անգամ միավորվել են «Մատանիների տիրակալի» եւ «Հարի Փոթերի» հոբելյանի մեծ տոնակատարության համար», — նշվում է հրատարակության Instagram-ում:
Համարում դերասանները հիշել են ժապավեննռրի նկարահանումներից պատմություններ եւ քննարկել են իրենց կերպարների աշխատանքը։
Սա առաջին անգամ է, որ Վուդն ու Ռեդքլիֆը հանդիպել են համատեղ ֆոտոշարքի նկարահանումների եւ հարցազրույցների համար»։ «Մատանիների տիրակալը» եւ «Հարի Փոթերի» ֆրանշիզաները թողարկվել են 2001 թվականին: