Հավերժ երիտասարդ Նաոմի Քեմփբելը երկրպագուներին զարմացրել է համարձակ կերպարով (լուսանկար)
Լեգենդար սուպերմոդել Նաոմի Քեմփբելն Instagram-ում նոր համարձակ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարում Նաոմին կրում է սև ու կիպ զգեստ ու գուլպաներ, ինչպես նաև թափանցիկ ձեռնոցներ։
Երկրպագուները շտապել են հիացական մեկնաբանություններ հայտնել հանրահայտ սուպերմոդելի հասցեին։
Նշենք, որ ամիսներ առաջ Քեմփբելը նշել է իր ծննդյան 50-ամյակը։
Նաոմի Քեմփբելը 1980-1990-ականների ամենաճանաչելի դեմքերից և ամբողջ աշխարհում առաջին սուպերմոդելներից մեկն է։ Իր մոդելային կարիերայից բացի, նա նաև գրել է նովել, ձայնագրել երաժշտական ալբոմ, մասնակցել որոշ հեռուստաշոուների և նկարահանվել ֆիլմերում։