«Ցավոք, իմ հանճարեղ հորը չփոխպատվաստեցին իմ ուղեղում»․ Բիլ Գեյթսի դուստրը հոր հասցեին հնչող մեղադրանքներին կատակով է պատասխանել (լուսանկարներ)
Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսի դուստրը՝ Ջենիֆեր Գեյթսը, Instagram-ի իր հետևորդների հայտնել է, որ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը՝ հավելելով. «ցավոք, իմ հանճարեղ հորը չփոխպատվաստեցին իմ ուղեղում», գրում է Mirror-ը։
24-ամյա Ջենիֆերն այդպիսով կատակել և պատասխանել է այն խոսակցություններին, որ իր հայրը՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, «պատվաստանյութի միջոցով ցանկանում է թափանցել մարդկանց գիտակցության մեջ և հետևել նրանց գործողություններին»։
«Որպես բժիշկական համալսարանի ուսանող և սկսնակ բժիշկ՝ ես երախտապարտ եմ, որ պատվաստանյութը կպաշտպանի ինձս»,- հավելել է Ջենիֆերը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել «բժիշկներին, գիտնականներին, հանրային առողջապահության ոլորտի փորձագետներին և դեղագործներին, որոնք հնարավոր են դարձրել այդ ձեռքբերումը ժամանակակից բժշկության մեջ»: