Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը հղիության մասին լուրեր է տարածել
75-ամյա երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան երկրորդ հղիության մասին լուրեր է տարածել: Շոումենի կյանքի զուգընկերն Instagram-ում նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ բաժանորդները նկատել են նրա կլորացած որովայնը:
Տեսանյութը նկարահանվել է Սոչիի ֆերմայում, որտեղ Տատյանան հանգստանալու էր մեկնել։ Էստրադայի արտիստի սիրեցյալը կերակրել է այծերին՝ դրա համար կրելով հատուկ պաշտպանական գոգնոց, որը ձգել է գոտկատեղը։
«Կարելի՞ է շնորհավորել», «Կարծես հրաշքի սպասելիս լինեք», - ենթադրել են որոշ հետեւորդներ։ Գոգնոցն, իրոք, Բրուխունովայի կազմվածքն ավելի ծավալուն է դարձրել, սակայն հարկ է նկատել, որ կինն անվերապահորեն թույլ է տվել կենդանիներին սմբակներով հենվել նրա որովայնին:
Հիշեցնենք, որ Եվգենի Վահանովիչի եւ երիտասարդ օգնականի հարաբերությունների մասին խոսել էին 2018-ին։ Երիտասարդ ընտրյալի հանդեպ սիրո համար երգիծաբանը 30 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ելենա Ստեպանենկոյից։ Նախորդ տարվա գարնանը նորաթուխ ամուսիններն ունեցել են իրենց որդուն՝ Վահանին։
Տեսանյութը և գրառումը՝ այստեղ: