Սերենա Ուիլյամսը հաղթեց Սոբոլենկոյին և դուրս եկավ Australian Open-ի 1/4 եզրափակիչ
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակիչ՝ Մելբուրնում ընթացող մրցաշարի 4-րդ շրջանում առավելության հասնելով Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի նկատմամբ 6:4, 2:6, 6:4 հաշվով:
Հանդիպումը տևել է 2 ժամ 10 րոպե:
Ուիլյամսի մրցակիցը քառորդ եզրափակչում կլինի Իգա Սվյոնտեկ (Լեհաստան) – Սիմոնա Հալեպ (Ռումինիա) զույգի հաղթողը:
Ավելի վաղ ճապոնուհի Նաոմի Օսական հաղթել էր Իսպանիայի ներկայացուցիչ Գարբինյե Մուգուրուսային 4:6, 6:4, 7:5 հաշվով: Քառորդ եզրափակչում Օսական կխաղա չինուհի Սե Շուվեյի հետ: