Պուտինն ասել է, որ Ռուսաստանում ավելի լավ կարողացան պայքարել կորոնավիրուսի դեմ, քան զարգացած առողջապահություն ունեցող արևմտյան շատ երկրներում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանյան ԶԼՄ գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանում կարողացան ավելի լավ պայքարել կորոնավիրուսի դեմ, քան այլ, այդ թվում՝ արևմտյան պետություններում, հաղորդում է ТАСС-ը:
«ԱՄՆ-ում և Եվրոպայում առողջապահական համակարգն ու արդյունաբերությունը բարձր մակարդակ ունեն, հրաշալի ձեռքբերումներ կան, մենք էլ մի շարք ոլորտներում դեռ հեռու ենք նրանցից, բայց դա այդպես է որոշակի հանրության համար, իսկ մեզ մոտ՝ ողջ բնակչության: Եվ մեզ մոտ համընդհանուր մոբիլիզացիայի հնարավորություններն ավելին էին, քան նրանց մոտ: Ոմանք հաշվարկում էին, որ Ռուսաստանը չի կարողանա ոչինչ անել՝ բախվելով համավարակի խնդրին, բայց մենք կարողացանք և ավելի լավ, քան այլ երկրներ»,- ասել է Պուտինը: