ԱՄՆ Սենատը Թրամփին իմպիչմենտի չի ենթարկել. 34 կողմ ձայն չի բավականացրել
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմպիչմենտ հայտարարելու գործի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը:
Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմպիչմենտի քվեարկել է 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել է:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի, սակայն գործընթացը երկարաձգվում է:
Հիշեցնենք, որ այսօր իմփիչմենթի գործընթացի շուրջ քննարկումների 5-րդ օրն է Սենատում: ԱՄՆ 45-րդ նախագահի դեմ գործընթաց սկսելու համար պատճառ է դարձել հունվարի 6-ին երկրում տեղի ունեցած ապստամբության ժամանակ Թրամփի կողմից խռովարարներին խրախուսելը:
Հունվարի 6-ին տասնյակ ամերիկացիներ ներխուժել էին Կապիտոլիումի շենք՝ փորձելով խոչընդոտել Կոնգրեսի աշխատանքը, որն այդ օրը պետք է հաստատեր Ջո Բայդեն հաղթանակը նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում: