«Աստված 44 վայրկյան ցնցեց երեւանցուն, որ նա հասկանա՝ ինչ է զգացել արցախցին, երբ 44 օր ցնցվում էր Արցախի հողը, ինչ է զգացել հերոս զինվորը, երբ երկնքից կրակ էր թափվում»․ Արա Ղազարյան
ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում գրանցված երկրաշարժին եւ արցախյան պատերազմին։ Նա գրել է․
«Աստված 44 վայրկյան ցնցեց երեւանցուն, որ նա հասկանա, թե ինչ ա զգացել արցախցին, երբ 44 օր ցնցվում էր Արցախի հողը, ինչ ա զգացել հերոս զինվորը, երբ 44 օր երկնքից կրակ էր թափվում:
Ցնցվեց հողը, որ քնածներն արթնանան, որ ի վերջո հասկանան, ՀՊԱՐՏ լինել ու դատարկ, անհիմն տեղը ՀՊԱՐՏ ապրելն աստվածաշնչյան մեղք ա:
Աստված ցնցեց, քանցի վերեւից նայել ու չցնցել անտարբեր, քնած ազգին այլեւս չէր կարող»: