«Հարգում եմ այս կանանց ու գիտեմ, որ ժամանակին ձախողվել եմ». 19 տարի անց Ջասթին Թիմբերլեյքը ներողություն է խնդրել Բրիթնի Սփիրսից և Ջանեթ Ջեքսոնից
Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին ընկերուհի, երգչուհի Բրիթնի Սփիրսից՝ 19 տարի առաջ նրան իրենց բաժանման համար մեղադրելու և այդ բաժանումը կարիերայի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար:
Այս մասին գրում է Daily Mail-ը, նշելով՝ երգիչն այս մասին հայտարարել է իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում:
Բացի այդ, Թիմբերլեյքը ներողություն է խնդրել նաև երգչուհի Ջանեթ Ջեքսոնից 2004 թվականին տեղի ունեցած միջադեպի համար:
Հիշեցնենք՝ երգիչը մոտ 17 տարի առաջ Super Bowl երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ փորձել էր պատռել Ջեքսոնի բեմական հագուստը՝ նրա կուրծքը հասարակությանը ի ցույց դնելու նպատակով: Տեղի ունեցածի համար երգչուհու հասցեին մի շարք վիրավորանքներ ու քննադատություններ էին հնչել: