Ֆիլիպ Կիրկորովը պատմել է իր երեխաների մոր մասին
«Центральное телевидение» հաղորդումը փորձել է մանրամասներ իմանալ Ֆիլիպ Կիրկորովի անձնական կյանքից: Երգիչի խոսքով' իր աղջիկն ու տղան' Մարտինը, շրջապատված են ոչ միայն հայրական սիրով, այլ նաև մայրական: Նա համոզված է, որ իր երեխաները շատ լավ գիտեն ոչ միայն հայր բառը, այլ նաև մայր բառը:
«Իհարկե նրանք ունեն բոլոր հնարավորությունները զգալ մայրական սեր ու ջերմություն: Սակայն, ես կարծում եմ, իմաստ չունի մոր նկարը ցույց տալ ամբողջ աշխարհին:Դա իմ կյանքն է և իմ երեխաների կյանքը:Նրանք սիրո մեջ են մեծանում. և’ մայրական, և’ հայրական: Իմ երեխաները լիարժեք ընտանեկան երջանկությամբ են ապրում»,- ասել է Ֆիլիպ Կիկորովը: