Շուրջ 200 նորակառույց տներ նախատեսված են շրջանի անօթեւան ընտանիքների համար. Արցախի նախագահը ծանոթացել աշխատանքներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 13-ին այցելել է Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք եւ ծանոթացել նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
Պետական եւ բարեգործական միջոցներով կառուցվելիք շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթեւան մնացած ընտանիքների համար:
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի, քաղաքաշինության եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարների, ԱԺ պատգամավորների եւ շրջանի պատասխանատուների հետ միասին երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է ապագա բնակավայրի պայմաններին՝ ընդգծելով, որ բացի բնակարաններից ու դրանց կահավորումից, գյուղական համայնքներում հաստատվող անօթեւան մնացած յուրաքանչյուր ընտանիքի կառավարությունը կտրամադրի տնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտ պայմաններ: