Թագավորական ընտանիքը հոկտեմբեր ամսին կկնքի փոքրիկ Ջորջին
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը իրենց տղային' Ջորջին կկնքեն հոկտեմբերի վերջին: Կնունքի արարողությունը կիրականացնի Անգլիկական եկեղեցու գլխավոր արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին:Արքեպիսկոպոսն ասել է, որ իր համար մեծ պատիվ է անցկացնել այդ արարողությունը: Արդեն հասարակությանը ներկայացվել է նոր զինանշան, որի վրա պատկերված է ընտանիքին պատկանող սիմվոլները:
Արքայազն Ուիլյանմի և Քեյթ Միդլթոնի որդին արդեն 2 ամսական է: