Կկտրեմ 20 հայի գլուխ ու օֆ չեմ անի. Թուրքիայում մեծ արձագանք է գտել փողոցում լրագրողի հարցին պատասխանած ադրբեջանցի կնոջը անասնական պատասխանը
Թուրքիայում մեծ արձագանք է գտել փողոցում լրագրողի հարցին պատասխանած ադրբեջանցի կնոջը անասնական պատասխանը։
Ստամբուլի փողոցներում հարցում իրականացնող թուրք լրագրողը անցորդներից մի կնոջ հարցնում է, թե ինչ հանցանք կգործեր, եթե իմանար, որ չի պատժվելու։ Կինը պատասխանում է, որ կկտրեր 20 հայի գլուխ ու օֆ չէր անի։ Այս պատասխանից ապշած լրագրողը հարցնում է, թե որտեղից է կինը, վերջինս պատասխանում է, որ ադրբեջանցի է։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն արդեն դատական հայց է ներկայացրել հայերի գլուխը կտրել ցանկացող ադրբեջանցի կնոջ դեմ։