«Մեկ անգամ Վեգասում». Լիլի Մորտոյի եւ սիրելիի լուսանկարը
Սկանդալային շիկահեր, Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Instagram-յան էջում Լիլին լուսանկար է հրապարակել, որում պատկերված է սիրելիի հետ։ Ըստ Լիլիի արած մեկնաբանության կադրն արվել է Լաս Վեգասում։
Հրապարակմանը կից Լիլի Մորտոն ռուսերեն լեզվով գրել է․ «Մեկ անգամ Վեգասում»։