ԱՄՆ-ում տարեց ամերիկացին սիրելի շանը 5 մլն դոլար է կտակել (լուսանկար)
ԱՄՆ Նեշվիլ քաղաքի տարեց բնակիչներից մեկն իր սիրելի շանը 5 մլն դոլար է կտակել, հայտնում է Luxury Launches-ը` մանրամասնելով, որ այժմ Լուլու անունով 8-ամյա բորդեր կոլին միլիոնատեր է:
Շան տերը` Բիլ Դորիսը, Լուլուի խնամքը փոխանցել է Մարթա Բըրթոնին, որի խոսքով` Դորիսն իր կտակում նշել է հետևյալը.«5 մլն դոլարն իմ մահից հետո կփոխանցվի Լուլուի կարիքները հոգալու համար նախատեսված թրասթին»:
Նշվում է, որ սիրելի չորքոտանուն ահռելի կարողություն թողած Դորիսը, որը մահացել է 84 տարեկանում, կենդանության օրոք հաջողակ գործարար է եղել, սակայն կին և երեխաներ չի ունեցել: