Մարիո Դրագին գլխավորել է Իտալիայի նոր կառավարությունը
Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարիո Դրագին համաձայնել է գլխավորել Իտալիայի նոր կառավարությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` մանրամասնելով, որ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան վարչապետ Ջուզեպե Կոնտեի հրաժարականից հետո փետրվարի 3-ին Դրագին առաջարկել էր նոր կաբինետ ձևավորել:
Երեկ Մատարելայի հետ կայացած հանդիպման ժամանակ Դրագին վերջնական համաձայնություն է տվել նրա առաջարկին: Սրան նախորդել են քաղաքական կուսակցություններրի հետ բազմաթիվ խորհրդակցություններ, որոնց շրջանակում բոլոր քաղաքական ուժերը աջակցություն են հայտնել Դրագիին:
Դրագին հայտարարել է նոր կաբինետի կազմը, որում Կոնտեի վարչակազմից որոշ նախարարներ պահպանել են իրենց պաշտոնները: Խոսքը մանսավորապես ԱԳ, ՆԳ, առողջապահության, պաշտպանության և մշակույթի նախարարների մասին է: