ԱՄՆ-ն պատրաստվում է հասնել Ասանժի արտահանձնմանը
ԱՄՆ-ը պատրաստվում է հասնել Մեծ Բրիտանիայից WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնմանը: Այս մասին ուրբաթ, հայտնել է The New York Times-ը, գրում է Известия-ն:
ԱՄՆ արդարադատության նախարարության խոսնակ Մարկ Ռայմոնդին պարբերականին տված մեկնաբանությունում նշել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:
Ավելի վաղ ՝ հունվարի 4-ին, Լոնդոնի դատարանը հրաժարվել էր Ասանժին Մեծ Բրիտանիայից արտահանձնել Միացյալ Նահանգներին: Դատավորի խոսքով ՝ լրագրողը, ամենայն հավանականությամբ, ինքնասպան կլինի ամերիկյան բանտում: