Մելանյա Թրամփը հաղորդել է, որ կազմակերպություն է բացել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը հաղորդել է իր կազմակերպության բացման մասին: Այս մասին հայտնում է RT-ն՝ գրելով, որ այդ մասին նշվում է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ թվիթերյան էջում կիսված հաղորդագրության մեջ:
«Մելանյա Թրամփը հայտարարում է «Մելանյա Թրամփի գրասենյակի» բացման մասին: Հետևեք լուրերին և այս օգտահաշվի թարմացումներին»,- նշվել է գրառման մեջ:
Հունվարի 20-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը լքել էին Սպիտակ Տունը: