Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կսկսվի քաղաքի կառուցումը. Տիգրան Ավինյանը
«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում երեկ երեկոյան գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:
Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:
-Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
-Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
-Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր:
Նախագծի հեղինակ՝
Storaket Architectural Studio»: