Ֆրանսիական «Pathé» կինոստուդիան կվերանկարահանի «Երեք հրացանակիները». դերերում Վենսան Կասելն ու Էվա Գրինն են
Ֆրանսիական «Pathé» կինոստուդիան կվերանկարահանի «Երեք հրացանակիները»: Երկու ֆիլմերի ռեժիսորը («Երեք հրացանակիները՝ Դարտանյան» եւ «Երեք հրացանակիները՝ Միլեդի») Մարտին Բուրբբուլոնը կլինի։ Երկու մասին բաղկացած ժապավենի արժեքը կկազմի 60 մլն եվրո, նկարահանումները կսկսվեն ամռան վերջին։
Սցենարով կզբաղվեն Մաթյե Դելապորտն ու Ալեքսանդր դե Լա Պատելերը. նրանք Բուրբուլոնի հետ աշխատել են «Հայրիկ, թե մայրիկ» եւ «Ամուսնալուծություն ֆրանսիական ձեւով» ֆիլմերի վրա։ «Մեզ ապշեցրել է, թե որքան ժամանակակից էին կերպարներն ու սյուժեները Դյումայի աշխատանքներում։ Բռնություն հանրությունում, կանանց իրավունքներ, կրոնական պատերազմներ… Հիշելով այդ մասին՝ մենք հասանք մեր ադապտացված տարբերակին»,- նշել են սցենարիստները։
Հեղինակները ծրագրում են ֆիլմը վարձույթի թողարկել ամբողջ աշխարհում։ Իրավունքներն արդեն իսկ գնել են ֆրանսիական M6, OCS եւ Canal Plus ալիքները, ինչպես նաեւ «Constantin» կինոընկերությունը Գերմանիայում եւ «DeAPlaneta»-ն Իսպանիայում։
«Մենք մեծ պատասխատավություն ենք զգում Դյումայի ստեղծագործության պաշտպանության համար՝ առաջարկելով իսկական ու հետաքրքրաշարժ կինեմատոգրաֆիստական շարք այսօրվա լսարանի համար»,- հայտարարել է Դմիտրի Ռասամը։
Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմը հիմնված կլինի արդեն իսկ գոյություն ունեցող պատմական կերպարների վրա, ինչպես Դյումայի մոտ։ Սակայն նաեւ նոր կերպարներ կհայտնվեն՝ հարստացնելու համար հեղինակի «յուրօրինակ կտավը»։ Օրինակ՝ ժապավենում պատմություն կհայտնվի, որը հիմնված է Լուի Անիաբի կենսագրության վրա, որին բուժման շնորհի համար «Վերսալի կախարդ» են անվանել։
Երեք հրացանակիների մասին առաջին ֆիլմը թողարկվել է 1921թ.-ին։ Կուլտային ժապավենի ստեղծմանը եւս մասնակցել է Pathé-ն։ Կինոընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ նոր ժապավենը հենց այժմ հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունի։ Նախ, բնօրինակ ֆիլմն արդեն իսկ 100 տարեկան է։ Երկրորդ, կինոթատրոնները փակ են, եւ հանդիսատեսն ավելի շատ կցանկանա սյուժե, որը լի է արկածներով «նոր, հետհամավարակային աշխարհում»։
2019թ.-ի մարտին Netflix-ը եւս հայտարարել է «Երեք հրացանկիների» ժամանակակից տարբերակը նկարահանելու մտադրության մասին։ Սթրիմինգային հարթակի էկրանավորումը կկատարվի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի ոճով։ Պրոդյուսները կլինեն Էրիկ Նյումանը եւ Բրայան Ունքլեսը (Screen Arcade), ինչպես նաեւ Սքոթ Գլասգոլդը (Ground Control Entertainment)։