Փետրվարի 16-ից ԱՄՆ-ը բացառում է հուսիթներին ահաբեկչական կազմակերպությունների ցանկից
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ փետրվարի 16-ից Վաշինգտոնը հեռացնում է «Անսար Ալահ» շարժումը (հուսիթներին) ահաբեկչական կազմակերպությունների ցանկից:
«Փետրվարի 16-ից ես չեղարկում եմ «Անսար Ալահ»-ն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու մասին որոշումը, որոնց երբեմն անվանում են հուսիթներ»,-ասված է ուրբաթ Բլինքենի կողմից տարածած հայտարարության մեջ: