«Ջրահարսի կյանք». սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն Բրազիլիայում հանգստից լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)
Բրազիլացի սուպերմոդել, Victoria's Secret-ի աստղ Ալեսանդրա Ամբրոսիոն Instagram-ում ծովային բնապատկերի ֆոնին նոր լուսանկարներ է հրապարակել։
Կադրերում Ալեսանդրան կրում է իր Gal Floripa լողազգեստների շարքից փիրուզագույն լողազգեստ և ոսկեզօծ վզնոցներ։
Սուպերմոդերը, որն ապրիլին կդառնա 40 տարեկան, իր ընկերների և ընտանիքի հետ ինքնամեկուսացել է հայրենի Բրազիլիայում, որտեղ հաճախ է ծովափ այցելում և իր խոսքով՝ «ջրահարսի կյանք» վարում։