«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվարի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
Կիսապաշտպանը մեկ ամսվա ընթացքում հինգ գոլ է խփել:
30-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է արժանանում ամսվա լավագույնի կոչմանը: