«Բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, բայց սա է մեր տունը». Աննա Թովմասյանը՝ Արամեի ու երեխաների հետ հայրենիք վերադառնալու և Արամեի՝ հիվանդանոցում պառկելու պատճառի մասին
Tert.am-ը գրում է.
Մոտ 6 ամիս Մոսկվայում բնակվելուց հետո երգիչ Արամեն և կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, վերադարձել են Հայաստան: Tert.am-ի հետ զրույցում Աննան խոսել է նախատեսվածից ավելի ուշ վերադառնալու պատճառների, Մոսկվայի կյանքին չհարմարվելու, Արամեի հիվանդանոցում հայտնվելու և իրենց նոր զուգերգի մասին:
«Ի սկզբանե գնացել էինք անձնական գործերով, նախատեսում էինք մինչև Ամանոր վերադառնալ Հայաստան, բայց գործերը հետաձգվեցին, ես ու Արամեն վարակվեցինք կորոնավիրուսով: Ես շատ թեթև տարա վիրուսը, բայց Արամեն ծանր էր տանում, նույնիսկ երեք օր պառկեց հիվանդանոցում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- ասաց Աննան:
Աննան նկատեց, որ երբ ծանոթներին իմանում էին իրենց՝ Հայաստան վերադառնալու մասին, հարցնում էին՝ ինչո՞ւ են գալիս:
«Շատ ցավալի էր, երբ Մոսկվայից խոսում էի Հայաստանում ապրողների հետ, և բոլորն ասում էին՝ ինչո՞ւ եք վերադառնում, մենք ուզում ենք արտագաղթել: Ավելի ցավալի էր, որ այդպես էին մտածում մեր քաղաքին օգուտ բերող մարդիկ, բայց եթե բոլորը գնան, ի՞նչ պետք է լինի մեր երկրի վիճակը: Հիմա, երբ դրսում տեսնում եմ ծանոթներիս, իհարկե, ուրախանում են, որ վերադարձել ենք, բայց հարցնում են՝ ինչո՞ւ, ի՞նչ պետք է անեք այստեղ: Իմ պատասխանն է՝ ինչպե՞ս ինչու, սա իմ երկիրն է, այստեղ ես տանն եմ: Մենք եկել ենք աշխատելու, արարելու, օգտակար լինելու մեր երկրին»,- ընդգծեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: