Հրապարակվել է Աննա Բոլեյնի մասին սերիալի առաջին կադրը սևամորթ դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթի մասնակցությամբ
«Channel 5» հեռուստաալիքը Twitter-ոմ հրապարակել է «Աննա Բոլեյն» նոր դրամատիկ մինի սերիալի առաջին կադրը, որը պատմում է անգլիացի թագավոր Հենրիխ VIII-ի երկրորդ կնոջ եւ թագուհի Եղիսաբեթ I-ի մոր մասին։ Սերիալում գլխավոր դերը կատարում է Ջոդի Թերներ-Սմիթը, որը Դենիել Քալուեյի հետ խաղացել է «Քվին եւ Սլիմ» ֆիլմում։
Լուսանկարում Ջոդիին կարելի է տեսնել Աննայի կերպարում՝ նրան բնորոշ մարգարտյա զարդով։ «Աննա Բոլեյն» սերիալի պրեմիերան տեղի կունենա այս տարի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ջոդի Թերներ-Սմիթը կնկարահանվի «Վեդմակի» պրիքվելում, որի գործողությունները զարգանում են Անջեյ Սապկովսկու գրքում իրադարձություններից 1200 տարի առաջ։ Նա կմարմնավորի մարտիկ Էյլեի կերպարը։
Գրառումը և լուսանկարը՝ այստեղ: