Եվրախորհրդարանը Բելառուսի ԱԷԿ-ի գործարկումը կանգնեցնելու մասին բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով անվտանգության նկատառումներից ելնելով պահանջում է կանգնեցնել Բելառուսի ԱԷԿ-ի գործարկումն Օստրովեցում:
Բելառուսական ԱԷԿ-ի կառուցմանը մասնակցել է Ռուսաստանը և այդ նպատակով 10 միլիարդ դոլարի չափով վարկ է տրամադրել այդ երկրին: Կայանը գտնվում է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից 40 կմ հեռավորության վրա: Կայանի առաջին բլոկի գործարկումը տեղի է ունեցել 2020թ.-ի նոյեմբերին: