«Դուք փորձեք քանդել մշակույթը, բանակը, երկիրը. մենք էլ փորձենք քանդել ձեր հետեւներին կպած աթոռները». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով թատերական ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես Թատերականում չեմ սովորել: Կարող էի անտարբեր լինել, բայց չեմ:
Երբ գտնվում է մարդ, ով համաձայն է այս իշխանության կողմից նախարարի պաշտոն ստանալ, կարելի է գուշակել` նա եկել է եւս մի բան քանդելու:
Ի՞նչ ասեմ... Դուք փորձեք քանդել մշակույթը, բանակը, երկիրը...
Մենք էլ փորձենք քանդել ձեր հետևներին կպած աթոռները:
Թատերականի կողքին եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։