«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել «Պարտիզանի» սանի հետ
Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն: Նա հանդես է եկել նաև սերբական «Տելեոպտիկ», «Ռադ» և «Չուկարիչկի», Չեռնոգորիայի «Լովչեն», Հունգարիայի «Դիոշդյորի» ակումբներում, ներկայացրել է Սերբիայի Մ-19 հավաքականը:
Միհայլովիչը 4 տարի անցկացրել է Իսրայելում` խաղալով «Հապոել» ակումբներում (Քֆար Սաբա, Պետահ Տիկվա և Ակրե) և խփելով ավելի քան 40 գոլ: Նրա նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Մաչվան» էր: