Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոնին մեքենա է հարվածել հեծանիվով մարզման ժամանակ
Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն Շվեյցարիայում հեծանվային մարզման ժամանակ դարձել է պատահարի մասնակից: Լուգանո քաղաքի մոտ նրան հարվածել է մեքենա, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
39-ամյա մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց: Նա չի կորցրել գիտակցությունը, սակայն բժիշկներն ունեն կոտրվածքների մտավախություն:
Նոր մրցաշրջանում իսպանացի արշավորդը պետք է հանդես գար «Ռենո» թիմի կազմում, սակայն այդ միջադեպից հետո նրա վերադարձը կարող է հետաձգվել:
2018-ին Ֆերնանդո Ալոնսոն հեռացել էր Ֆորմուլա-1-ից «Մաքլարենում» անցկացրած 4 մրցաշրջաններից հետո: Նախկինում նա հանդես է եկել նաև «Ռենոյում» ու «Ֆերարիում»: