Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V»-ով
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։ Այս մասին հաղորդվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Telegram-յան ալիքում։
«Ես արդեն կատարել եմ առաջին ներարկումը, հաջորդը փետրվարի 17-ին է»,- գործակալության հետ զրույցում է ասել է ռեժիսորը։ Նրա խոսքով՝ սերբերի 80 տոկոսը հավատում է հենց ռուսական պատվաստանյութի արդյունավետությանը, այն «համարում լավագույն պատվաստանյութն ու հույս ունի, որ Սերբիայում այն ավելի շատ կլինի»։ Միեւնույն ժամանակ, Կուստուդրիան նշել է, որ «Բելգրադի էլիտան, որը մոտ է Արեւմուտքին», վստահում է Pfizer-ի եւ Moderna-ի պատվաստանյութերին։
«Սպուտնիկ V»-ով պատվաստվելու ցանկության մասին Էմիր Կուսուրիցան հայտարարել է հունվարին։ Նա այդ ցանկությունը բացատրել է նրանով, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը «դասական եւ ամենաարդյունավետն» է համարում։
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V»-ով կնոջ եւ դեսպանության աշխատակիցների հետ պատվաստվել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Միրոսլավ Լազանսկին։