AusOpen. Սերենա Ուիլյամսը շարժվում է առաջ
Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում տարավ աշխարհի նախկին առաջին ռակետ, 39-ամյա ամերիկուհի Սերենա Ուիլյամսը 7:6, 6:2 հաշվով ուժեղ գտնվեց ռուս Անաստասիա Պոտապովայից: Թենիսիստուհիները կորտում անցկացրին 1 ժամ 39 րոպե:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Ալյոնա Սաբալյոնկան: