Մահացել է ջազ երաժիշտ Չիկ Կորիան
79 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ դաշնակահար եւ կոմպոզիտոր Չիկ Կորիան, հայտնում է երաժիշտի պաշտոնական կայքը։ «Չիկ Կորիան 79 տարեկանում կյանքից հեռացել է քաղցկեղի հազվադեպ տեսակի հետեւանքով, որը միայն վերջերս է ախտորոշվել»,- հայտնում է կայքը։
Չիկ Կորիան 23 անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, նա ներառված է ջազի փառքի դահլիճում (DownBeat Jazz Hall of Fame), այս մրցանակը ամենանշանակալիցներից է ջազի համաշխարհային բեմի երաժիշտների համար։
Երաժիշտը կարիերան սկսել է 1960-ականներին՝ դաշնամուր նվագելով խմբերում, որոնք լատինոամերիկյան էստրադային երաժշտություն էին կատարում։ Այդ ժամանակ Կորիան դարձել է Մալյզ Դեւիսի խմբի դաշնակահարներից մեկը։ Երաժիշտը մասնակցել է Դեւիսի «In a Silent Way» (1969) եւ «Bitches Brew» (1970) սկավառակների ձայնագրմանը։
1970-ականների կեսերին Կորիան դարձել է «Return To Forever» ջազ-ֆյուզի խմբի համահիմնադիրը, որում տարբեր ժամանակներում նվագել են բաս կիթառահար Սթելի Քլարկը, թմբկահարներ Աիրտո Մորեյրան, Սթիվ Գեդը եւ Լենի Ուայթը, սաքսոֆոնահար Ջո Ֆարելը եւ կիթառահար Էլ Դի Մոելան։ Կորիան ավելի քան 80 սոլո եւ համատեղ սկավառակներ է թողարկել։ Նրա վերջին սկավառակը՝ «Plays», թողարկվել է 2020թ․-ի սեպտեմբերին։
2020թ․-ին Չիկ Կորիան իր բենդի հետ ելույթ է ունեցել Երեւանում ջազայաին փառատոնի ընթացքում։ Այս ֆանտաստիկ համերգը երաժշտասերները հիշում են մինչ այսօր։