Թոմաս Մյուլերը Դոհայում վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի խաղացող Թոմաս Մյուլերը վարակվել է կորոնավիրուսով։ Չեմպիոնների լիգայի գավաթակիրը Քաթարում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը եւ դուրս է եկել եզրափակիչ։
«Մյուլերն անհապաղ մեկուսացվել է։ Մյունխեն վերադառնալուց հետո նա կմնա կարանտինում։ «Բավարիան» այդ հարցով համաձայնության է հասել համապատասխան մարմինների հետ։ Հինգշաբթի ամբողջ թիմը դարձյալ թեստ է հանձնել, այլ դրական պատասխաններ չեն եղել»,– հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բավարիայում» ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Խավի Մարտինեսն ու Լեոն Գորեցկան։
Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչի «Բավարիա» – «Տիգրես» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00–ին։