«Հայաթ Թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանում ահաբեկչությունների համար
«Հայաթ Թահրիր աշ Շամ» («Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության անվանումներից մեկը) կազմակերպության ահաբեկիչները զինյալներ են պատրաստում Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում հանցագործություններ կատարելու համար, հայտնել են իրավապահ մարմինների աղբյուները:
«Ստացվել Է տեղեկատվություն այն մասին, որ «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական դաշինքի պարագլուխներն իրենց կողմնակիցներին նպատակաուղղել են հանցագործությունների կատարման Ռուսաստանի տարբեր քաղաքներում զանգվածային փողոցային ակցիաների անցկացման վայրերում:
Այդ նպատակով «Ջեյշ Մուհաջիրին վալ Անսար», «Ջամաաթ Թաուհիդ վալ Ջիհադ», «Աջանդ ալ Կավկազ» եւ կառուցվածքորեն «Հայաթ Թահրիր աշ Շամ»-ում գտնվող այլ ահաբեկչական կազմավորումների պարագլուխների կողմից կատարվում Է առավել վստահելի եւ փորձառու զինյալների պատրաստում զորակոչիկների թվից, ովքեր ռուսաստանյան ծագում ունեն կամ հավաքագրված են Ռուսաստանին սահմանակից երկրներում»,- ասել Է գործակալության զրուցակիցը՝ հաղորդել Է ՏԱՍՍ-ը: