ԵՀ-ն 2021 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,2 տոկոս
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել Է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ: Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի՝ փետրվարի 11-ին հրապարակված ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ:
Նաեւ Եվրահանձնաժողվը բարելավել Է 2020 թվականին համավարակի պատճառով անկման գնահատումը մինչեւ 3,4 տոկոս, աշնանն սպասված 3,8 տոկոսի փոխարեն: 2022 թվականի համար կանխատեսումը բարձրացվել Է աննշան՝ 3,7 տոկոսից մինչեւ 3,8 տոկոս:
Նավթի միջին գինը 2021 թվականին կկազմի մեկ բարելի դիմաց 54,2 դոլար, իսկ 2022 թվականին՝ մեկ բարելի դիմաց 51,9 դոլար: Եվրահանձնաժողովն ընդգծում Է, որ կանխատեսումը կազմվել Է ՕՊԷՔ+-ի եւ կարտելի կազմի մեջ չմտնող պետությունների կողմից հանույթի կրճատման եւ 2020 թվականի վերջին նավթի պահանջարկի աճի վերականգնման հաշվառմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: