Ռաֆայել Նազարյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն
Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը: