Էրդողանը 2-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն է ստացել: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանը CoronaVac պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել էր հունվարի կեսին, որից հետո հայտարարել էր, որ իրեն լավ է զգում:
«Հարգելի եղբայրներ, ես ստացել եմ COVID-19 պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Հուսով եմ, որ մոտ ապագայում բոլոր քաղաքացիները կպատվաստվեն»,-գրել է Էրդողանը Telegram-ում:
Հունվարին Թուրքիայում չինական SinoVac ընկերության СoronaVac պատվաստանյութով պատվաստման մեկնարկած գորընթացը տեղի կունենա 4 փուլով: Սկզբում պատվաստում են ստանում բժիշկներն ու տարեց մարդիկ, առաջին փուլում պատվաստվելու է մոտ 9 միլիոն մարդ: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է շուրջ 2,8 միլիոն մարդ: