Թուրքիան կարող է հրաժարվել ռուսական Ս-400- ներից` Patriot- ի դիմաց
Անկարան կարող է որոշում կայացնել հրաժարվել ռուսական Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա օգտագործումից: Փոխարենը Թուրքիան կարող է ամերիկյան Patriot համալիրներ և F-35 կործանիչներ ձեռք բերել: Թուրքիան նաև հայտարարել է Իրանի հետ ցանկացած հետագա փոխգործակցությունից հրաժարվելու պատրաստակամության մասին:
Ինչպես գրում է «Syria military capability»-ն, եթե Անկարան հրաժարվի հետագայում ռուսական զենքի օգտագործումից, ապա դա նշանակում է, որ այն կվաճառվի մեկ այլ երկրի:
Ռուսաստանը նախկինում հայտնել էր, որ Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետության, Ս-400 համալիրների արտադրության տեխնոլոգիաներ չի տրամադրի: