Մակրոնը Պուտինի հետ զրույցում հրաժարվել է համագործակցել Նավալնիի գործով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին առաջարկել է ռուս մասնագետների օգնությունը՝ Ալեքսեյ Նավալնիի նմուշների ուսումնասիրության հարցում: Այս մասին ՌԻԱ «Նովոստի» -ին հաղորդել է Ռուսաստանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցներից մեկը:
Ըստ աղբյուրի, Պուտինը Մակրոնի հետ զրույցում հայտարարել է, որ եթե «ինչ-որ բան» հայտնաբերվի, ապա քրեական գործ կբացվի «նույն վայրկյանին»:
Երկրի ղեկավարը երկու տարբերակ է առաջարկել. կամ ռուս մասնագետները թռչում են Եվրոպա, կամ արևմտյան գիտնականներն են ժամանում Ռուսաստան: Նման առաջարկից, ըստ Պուտինի, Մակրոնը հրաժարվել է, նշելով, որ Մոսկվան «չի ցանկանում համագործակցել», – ասել է գործակալության զրուցակիցը: