Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել հանրապետության ներքին գործերին և չքննարկել թուրքական դատարանների վճիռները: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք դեռևս 2020 թվականի հուլիսի 28-ին ենք պատասխանել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, որը կոչ է անում ազատել Օսման Քավալային: Թուրքիան իրավական պետություն է: Ոչ մի պետություն չի կարող Թուրքիայի դատարաններին հրաման տալ դատական ընթացակարգերի մասին»,-հայտարարել է Աքսոյը:
Իրավապաշտպան Օսման Քավալան ձերբակալվել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում: Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը որոշում է կայացրչել կալանավորել նրան` «սահմանադրական կարգը փոխելու փորձի եւ գործող կառավարությանը հեռացնելու փորձի համար»: Թուրքիայի իշխանությունները նշում էին նաև, որ Քավալան ներգրավված է եղել 2013 թվականին տեղի ունեցած բողոքի ակցիաներում:
Նախորդ տարվա փետրվարին Ստամբուլի դատարանը որոշել էր արդարացնել և ազատ արձակել ակտիվիստին, բայց նույն օրը ավելի ուշ, դատախազությունը կրկին նրա կալանքի վերաբերյալ որոշում էր կայացրել: