Կոնգրեսում Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում սենատորներին ցուցադրվել են Կապիտոլիումի գրոհից` նախկինում չհրապարակված կադրեր
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Կոնգրեսում մեկնարկած պաշտոնանկության գործընթացի շրջանակներում երկրորդ օրվա լսումների ընթացքում սենատորներին ցուցադրվել է անվտանգության տեսախցիկների ֆիքսած «դրամատիկ» կադրերը, հայտնում է BBC -ն:
Թրամփի դեմ օգտագործելով իր իսկ խոսքերը, որոնք գրվել էին նրա թվիթերյան հաշվում, դեմոկրատները պնդել են, որ նա՝ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունների «գլխավոր հրահրիչն» է եղել: Ցուցադրված տեսանյութերում լսվում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցներն աջակցություն խնդրում և պատմում, թե ինչպես է ամբոխը կիրառում զենք, այդ թվում` մահակներ և արցունքաբեր գազ:
Պատվիրակ Սթեյսի Պլասկետն, ապացույցներ է ներկայացրել և պնդել, որ նախկին նախագահը «միտումնավոր խրախուսել է» բռնությունը և «թիրախ է դարձրել» բարձրաստիճան գործիչների, այդ թվում ՝ իր իսկ փոխնախագահ Մայք Փենսին:
Թրամփի պաշտպանական խումբն առայժմ զեկույց չի ներկայացրել, սակայն հայտարարում է, որ նախկին նախագահն անմեղ է: Չնայած հանրապետական սենատորների մի մասը լքել է կուսակցության շարքերը, այնուամենայնիվ նրանց զգալի մասը պաշտպանում է Թրամփի անմեղության տեսակետը: Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ նախկին նախագահն այդ հարձակման զուտ «անմեղ դիտորդը» չէ:
Նախկինում չհրապարակված անվտանգության կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են Թրամփի աջակից խռովարարները, այդ թվում նաև զրահաբաճկոններ հագած, ապօրինաբար ներխուժում շենք և որոնում օրենսդիրներին՝ նախագահականընտրությունների արդյունքը հաստատող գործընթացը խափանելու համար: Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես է հանրապետական սենատոր, նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին ոստիկանության աշխատակցի ուղեկցությամբ դուրս բերվում տարածքից: Մեկ այլ տեսանյութ ցույց է տալիս, թե ինչպես են փոխնախագահ Փենսն ու նրա ընտանիքը տարհանվում՝ ամբոխի վանկարկումների ֆոնին:
Պաշտոնանկության գործով հաջորդ լսումը տեղի կունենա հիգշաբթի և ակնկալվում է, որ լսումները կշաունակվեն մինչև շաբաթվա վերջ: Թե՛ դեմոկրատները, և թե՛ հանրապետականները ցանկանում են, որ գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ է հայտարարել:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել: